00:45  ,  15 մայիսի, 2014

Աշխարհի առաջնություն. Ռուսաստանի հաղթարշավը շարունակվում է

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության խմբային փուլի չորրորդ տուրը:

Ռուսաստանի հավաքականը 7:2 հաշվով հաղթել է Ղազախստանի թիմին։ Ռուսաստանը կայացած չորս հանդիպումներում միայն հաղթանակ է տարել եւ 12 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը: 

Սլովակիան 5։2 հաշվով հաղթել է նորվեգացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում