16:55  ,  13 մայիսի, 2014

Լուիսը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա» եւ սպասում է Էնրիկեի որոշմանը

Լոնդոնի «Չելսիի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է Marca-ն։

Իսպանական պարբերականի համաձայն՝ բրազիլացու ապագան կախված կլինի «Սելտայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեից։ Իսպանիայում վստահ են, որ Էնրիկեն մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Բարսելոնան»։ Լուիսի տրանսֆերային արժեքը կազմում է 36 միլիոն եվրո։

27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում