13:36  ,  12 մայիսի, 2014

Whoscored.com. Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում

Whoscored.com-ը ներկայացրել է ֆուտբոլի Բունդեսլիգայի 2013-2014 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընգրկվել է լավագույն ֆուտբոլիստների թվում։ 

Հիշեցնենք, որ 25-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի ավարտված առաջնությունում դարձել է 9 գոլի հեղինակ։

Խորհրդանշական հավաքական.

Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Յանչկե (երկուսն էլ՝ «Բորուսիա Մ.»), Նալդո («Վոլֆսբուրգ»), Ռոդրիգես, («Վոլֆսբուրգ»), Ռոբեն, Ռիբերի (երկուսն էլ՝ «Բավարիա»), Բայեր («Աուգսբուրգ»), Ֆիրմինո («Հոֆենհայմ»), Մատս Հումելս Հենրիխ Մխիթարյան, Ռոբերտ Լեւանդովսկի (բոլորը՝ «Բորուսիա» Դ.)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով