14:18  ,  9 սեպտեմբերի, 2026

Լամին Յամալը՝ նոր մրցաշրջանում նպատակների մասին

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը Չեմպիոնների լիգայում մեկնարկից առաջ խոսել է թիմային եւ անհատական նպատակների մասին նոր մրցաշրջանում։

«Թիմային մակարդակում նպատակները նույնն են՝ հնարավոր բոլոր տիտղոսների նվաճում։ Անհատական մակարդակում ես կձգտեմ շարունակել զարգանալ, կատարելագործվեկ։ Ես դեռ շատ երիտասարդ եմ եւ կարող եմ աճել։ Դա է իմ նպատակը»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» կայքը։

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը սեպտեմբերի 9-ին կընդունի հոլանդական «Ֆեյենորդին»։

Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի չորս խաղում Լամին Յամալն արդեն խփել է չորս գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print