21:03  ,  9 մայիսի, 2014

Ռուսաստանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Բելառուսում անցկացվող աշխարհի 78-րդ առաջնությունում: Ռուսաստանի թիմը 5:0 հաշվով առավելության հասավ շվեյցարացիների նկատմամբ:

Աշխարհի առաջնության մասնակից 16 հավաքականները բաժանվել են երկու խմբերի: A խմբում են Շվեդիայի, Կանադայի, Չեխիայի, Սլովակիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Դանիայի եւ Իտալիայի հավաքականները:

B խմբում են Ֆինլանդիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Լատվիան, Գերմանիան, Բելառուսն ու Ղազախստանը: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի մայիսի 22-ին: Եզրափակիչը մայիսի 25-ին է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում