Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Մադրիդում ընթացող թենիսի մրցաշարի չորրորդ շրջան։ Երրորդ շրջանում նա երկու սեթում հաղթել է իսպանուհի Կարլա Սուարես Նավարոյին՝ 6։2, 6։3 հաշվով։
Հաջորդ շրջան են դուրս եկել նաեւ չինուհի Նա Լին եւ չեխ Պետրա Կվիտովան։
Մադրիդ, կանայք, երրորդ շրջան
Սլոան Ստիվենս (ԱՄՆ) - Նա Լի (Չինաստան)՝ 6:2, 3:6, 2:6
Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - Կարլա Սուարես Նավարո (Իսպանիա)՝ 6:2, 6:3
Լուցիա Շաֆարժովա (Չեխիա) - Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 4:6, 3:6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում