Փարիզյան ՊՍԺ-ն մայիսի 7-ին չորրորդ անգամ ապահովեց ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը, թեեւ 1:2 հաշվով պարտվեց «Ռենին»:
Դա Շվեդիայի հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչի 9-րդ չեմպիոնական տիտղոսն էր: Նախկինում 32-ամյա հարձակվողը 2 անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել էր իտալական А Սերիայում, մեկ անգամ՝ Իսպանիայի առաջնությունում ու եւս 2 անգամ հռչակվել էր Ֆրանսիայի չեմպիոն: Իբրահիմովիչը 2 անգամ էլ Իտալիայի չեմպիոն է դարձել Թուրինի «Յուվենտուսի» կազմում, սակայն այդ տիտղոսները չեղյալ էին հայտարարվել Կալչոպոլիի պատճառով:
«Ռենի» դեմ խաղում Զլատանը փոխարինման մտավ 57-րդ րոպեին՝ վնասվածքից հետո առաջին անգամ դուրս գալով խաղադաշտ: Նա 25 գոլով վստահորեն գլխավորում է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը:




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի