00:56  ,  8 մայիսի, 2014

«Ռենը» երեք միավորով հեռացավ Փարիզից

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում ՊՍԺ-ն տանը 1։2 հաշվով պարտվեց «Ռենին»։

Հանդիպման հաշիվը երրորդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Էզեկյել Լավեցին։ Սակայն հյուրերն առաջին խաղակեսում երկու գնդակ ուղարկեցին Լորան Բլանի թիմի դարպասը՝ տանելով կամային հաղթանակ։

Հիշեցնենք, որ «Մոնակոն» ոչ ոքի էր խաղացել «Գենգամի» հետ, ինչի շնորհիվ առաջնության ավարտից երկու տուր առաջ ՊՍԺ-ն նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը։

Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր

ՊՍԺ- «Ռեն»՝ 1։2

Էզեկյել Լավեցի, 3 - Ֆուեդ Կադիր, 23, Պյեր Ն՝Տեպ, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով