11:35 8 մայիսի, 2014Փարիզյան ՊՍԺ-ն մայիսի 7-ին չորրորդ անգամ ապահովեց ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը, թեեւ 1:2 հաշվով պարտվեց «Ռենին»:
Դա Շվեդիայի հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչի 9-րդ չեմպիոնական տիտղոսն էր: Նախկինում 32-ամյա հարձակվողը 2 անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել էր իտալական А Սերիայում, մեկ անգամ՝ Իսպանիայի առաջնությունում ու եւս 2 անգամ հռչակվել էր Ֆրանսիայի չեմպիոն: Իբրահիմովիչը 2 անգամ էլ Իտալիայի չեմպիոն է դարձել Թուրինի «Յուվենտուսի» կազմում, սակայն այդ տիտղոսները չեղյալ էին հայտարարվել Կալչոպոլիի պատճառով:
«Ռենի» դեմ խաղում Զլատանը փոխարինման մտավ 57-րդ րոպեին՝ վնասվածքից հետո առաջին անգամ դուրս գալով խաղադաշտ: Նա 25 գոլով վստահորեն գլխավորում է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը:




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.