Դորտմունդի «Բորուսիան» մայիսի 3-ին կայացած Բունդեսլիգայի 33-րդ տուրում 3։2 հաշվով հաղթել էր «Հոֆենհայմին»։
Հանդիպումից հետո Goal.com-ը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները։ Դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ ՄԽիթարյանն արժանացել է ամենաբարձր՝ չորս գնահատակին։ 25-ամյա կիսապաշտպանը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ։
«Հայ կիսապաշտպանը շարունակում է հիանալի ելույթները Բունդեսլիգայում եւ գլխի ուժեղ հարվածով խփեց 8-րդ գնդակն ընթացիկ առաջնությունում»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձել էր գոլի հեղինակ։ Սա գլխի հարվածով Մխիթարյանի առաջին գոլն էր «Բորուսիայում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի