19:23  ,  3 մայիսի, 2014

Հենրիխ Մխիթարյանի գոլն օգնեց «Բորուսիային», Գյոտցեի դուբլը՝ «Բավարիային»

Գերմանական Բունդեսլիգայում մայիսի 3-ին կայացան նախավերջին՝ 33-րդ տուրի բոլոր խաղերը: Երկրորդ տեղն ապահոված Դորտմունդի «Բորուսիան» տանը 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հոֆենհայմի» նկատմամբ:

5-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն առաջ մղեց հյուրերին, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում «Բորուսիան» 5 րոպեում խփեց 3 գոլ` ընդմիջման գնդալով 2 գնդակի առավելությամբ: 31-րդ րոպեին գլխի հարվածով դաշտի տերերին առաջ մղեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ընդմիջումից հետո «Հոֆենհայմը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն պարտությունից խուսափել չհաջողվեց: Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց 81 րոպե՝ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 8-ի: Հենրիխը դարձյալ հանդես էր գալիս կիսապաշտպանության եզրում:

Չեմպիոնի տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիան» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի դուբլի օգնությամբ 4:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ հետնապահների թվում գտնվող «Համբուրգի» նկատմամբ:

Միավորներ չկորցրին նաեւ եռյակը եզրափակող Գելզենկիրխենի «Շալկեն» ու չորրորդ տեղում գտնվող Լեւերկուզենի «Բայերը»: «Շալկեն» ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարում: 

Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Հոֆենհայմ»՝ 3:2

Կեւին Գրոսկրոյց, 29, Հենրիխ Մխիթարյան, 31, Լուկաշ Պիրշեկ, 34 – Ռոբերտո Ֆիրմինո, 5, Նիլաս Սուլե, 66

«Համբուրգ» - «Բավարիա»՝ 1:4

Հական Չահլանօղլու, 72 – Մարիո Գյոտցե, 33, 70, Թոմաս Մյուլեր, 55, Կլաուդիո Պիզարո, 75

Հեռացում՝ Ժերոմ Բոատենգ, 86 («Բավարիա»)

«Այնտրախտ» - «Բայեր»՝ 0:2

Գոնսալո Կաստրո, 20, Էմրե Ցան, 36

«Ֆրայբուրգ» - «Շալկե»՝ 0:2

Կեան Այհան, 13, Կլաս-Յան Հունտելար, 65

Հեռացում՝ Ֆելիպե Սանտանա, 73 («Շալկե»)

«Նյուրնբերգ» - «Հանովեր»՝ 0:2

Սաբոլչ Հուստի, 6, Մանուել Շմիդեբախ, 56

«Վերդեր» - «Հերտա»՝ 2:0

Աարոն Հանտ, 48, 90+1

«Բորուսիա Մ.» - «Մայնց»՝ 3:1

Մարտին Շտրանցլ, 22, Մաքս Կրուզե, 55, Քրիստոֆ Կրամեր, 78 – Էրիկ Չուպո-Մոտինգ, 66

«Բրաունշվեյգ» - «Աուգսբուրգ»՝ 0:1

Ռոման Բոբադիլյա, 90+4

«Շտուտգարտ» - «Վոլֆսբուրգ»՝ 1:2

Կրիստիան Գենտներ, 62 – Կեւին Դե Բրույնե, 14, Իվիցա Օլիչ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում