11:02  ,  11 սեպտեմբերի, 2026

Սպերցյանի տրանսֆերն այս ամռան երկրորդ ամենաթանկն է Ռուսաստանում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը «Կրասնոդարից» Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամառային տրանսֆերային պատուհանի երկրորդ ամենաթանկ տրանսֆերը, ըստ Championat.com-ի։

Գործարքի արժեքը կազմում է 21.9 միլիոն եվրո։ Ցուցակը գլխավորում է կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովի տեղափոխությունը Մոսկվայի «Լոկոմոտիվից» թուրքական «Գալաթասարայ»՝ 25 միլիոն եվրո։

ՌՊԼ-ի այս ամռան ամենաթանկ 10 տրանսֆերների

  1. Ալեքսեյ Բատրակով, «Լոկոմոտիվից»՝ «Գալաթասարայ» - 25 միլիոն եվրո
  2. Էդուարդ Սպերցյան, «Կրասնոդարից»՝ «Ալ Ահլի» - 21.9 միլիոն եվրո
  3. Ֆելիպե Աուգուստո, «Տրաբզոնսպորից»՝ «Զենիթ» - 15 միլիոն եվրո
  4. Միրլինդ Դակու, «Ռուբինից»՝ «Սպարտակ» - 11 միլիոն եվրո
  5. Քրիստիան, «Կրուզեյրոյից»՝ «Կրասնոդար» - 9.6 միլիոն եվրո
  6. Դմիտրի Վորոբյով, «Լոկոմոտիվից»՝ «Կրասնոդար» - 7.3 միլիոն եվրո
  7. Մաքսիմիլիանո Գուտիերես, «Ինդեպենդիենտեից»՝ «Դինամո» - 6 միլիոն եվրո
  8. Արտյոմ Կարպուկաս, «Լոկոմոտիվից»՝ «Զենիթ» - 5.2 միլիոն եվրո
  9. Վիկտոր Պարադա, «Ալավեսից»՝ «Սպարտակ» - 5 միլիոն եվրո
  10. Մեյսոն Ռոդրիգես, «Ունիոն Սանտա Ֆե»-ից՝ «Կրասնոդար» - 3.9 միլիոն եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում