11:28 5 մայիսի, 2014Դորտմունդի «Բորուսիան» մայիսի 3-ին կայացած Բունդեսլիգայի 33-րդ տուրում 3։2 հաշվով հաղթել էր «Հոֆենհայմին»։
Հանդիպումից հետո Goal.com-ը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները։ Դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ ՄԽիթարյանն արժանացել է ամենաբարձր՝ չորս գնահատակին։ 25-ամյա կիսապաշտպանը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ։
«Հայ կիսապաշտպանը շարունակում է հիանալի ելույթները Բունդեսլիգայում եւ գլխի ուժեղ հարվածով խփեց 8-րդ գնդակն ընթացիկ առաջնությունում»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձել էր գոլի հեղինակ։ Սա գլխի հարվածով Մխիթարյանի առաջին գոլն էր «Բորուսիայում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.