ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում մայիսի 1-ին մահացել է Օլիմպիական խաղերի ամենատարեց մասնակից Ուոլթեր Ուոլշը, փոխանցում է Associated Press-ը։
Նա մայիսի 4-ին կդառնար 107 տարեկան։ 1934 թվականին նա սկսել է աշխատել հետախուզության դաշնային բյուրոյում (FBI)։ Փոխհրաձգության ժամանակ նա սպանել է Ալֆրեդ Բրելիին, ով այդ պահին համարվում էր «պետության համար մեկ թշնամին»։
1948-ին Ուոլշը մասնակցել է ամառային Օլիմպիական խաղերին, սակայն չի կարողացել մեդալ նվաճել հրաձգության մրցումներում։ Այնուամենայնիվ, նրան հաջողվել է դառնալ օլիմպիական ռեկորդակիր. 2013 թվականին նա դարձել է ամենատարեց օլիմպիականը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի