13:25  ,  28 ապրիլի, 2014

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապրիլի 26-ին մասնակցել է Լեւերկուզենի «Բայերի» դեմ Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպմանը:

Խաղից հետո Whocored.com-ը ներկայացրել է 25-ամյա ֆուտբոլիստի վիճակագրությունը եւ գնահատականը:

Մխիթարյանը կատարել է երեք հարված, որից մեկն ընթացել է դեպի մրցակցի դարպասը: Նա գնդակին դիպչել է 44 անգամ, կատարել է 26 փոխանցում՝ 50 տոկոս ճշգրտությամբ: Հենրիխը երկու անգամ մրցակցից խլել է գնդակը եւ երկու անգամ հաղթել օդային մենապայքարում։ Մխիթարյանը երկու անգամ խախտել է կանոնները եւ արժանացել է 6.87 գնահատականին։ Նա այդ ցուցանիշով զիջել է Մարկո Ռոյսին, Սոկրատիս Պապաստատոպուլոսին եւ Օլիվեր Կիրխին։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ փոխարինվել է 75-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով