22:20  ,  26 ապրիլի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» մեկ միավոր տարավ Լեւերկուզենից

Դորտմունդի «Բորուսիան» ու Լեւերկուզենի «Բայերը» խաղաղությամբ բաժանվեցին գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրում: Լեւերկուզենում գրանցվեց 2:2 հաշիվը:

Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Բայերը» 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց 75 րոպե:

Առաջնության ավարտից 4 տուր առաջ Յուրգեն Կլոպի թիմը երկրորդն է եւ 19 միավոր զիջում է չեմպիոնի տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիային»՝ 7 միավոր գերազանցելով եռյակը եզրափակող Գելզենկիրխենի «Շալկեին»: «Բայերը» չորրորդն է եւ 9 միավոր զիջում է դորտմունդցիներին:

Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բայեր» - «Բորուսիա Դ.»՝ 2:2

Լարս Բենդեր, 7, Գոնսալո Կաստրո, 35 – Օլիվեր Կիրխ, 29, Մարկո Ռոյս, 39 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով