13:25 28 ապրիլի, 2014Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապրիլի 26-ին մասնակցել է Լեւերկուզենի «Բայերի» դեմ Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպմանը:
Խաղից հետո Whocored.com-ը ներկայացրել է 25-ամյա ֆուտբոլիստի վիճակագրությունը եւ գնահատականը:
Մխիթարյանը կատարել է երեք հարված, որից մեկն ընթացել է դեպի մրցակցի դարպասը: Նա գնդակին դիպչել է 44 անգամ, կատարել է 26 փոխանցում՝ 50 տոկոս ճշգրտությամբ: Հենրիխը երկու անգամ մրցակցից խլել է գնդակը եւ երկու անգամ հաղթել օդային մենապայքարում։ Մխիթարյանը երկու անգամ խախտել է կանոնները եւ արժանացել է 6.87 գնահատականին։ Նա այդ ցուցանիշով զիջել է Մարկո Ռոյսին, Սոկրատիս Պապաստատոպուլոսին եւ Օլիվեր Կիրխին։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ փոխարինվել է 75-րդ րոպեին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.