ԱՄՆ-ը կպաքարի 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար: Հունիսին հայտնի կդառնան թեկնածու քաղաքները: Հաղթող քաղաքը հայտնի կդառնա դեկտեմբերին: Խաղերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը, Վաշինգտոնը, Դալասը, Բոստոնը, Սան Դիեգոն եւ Ֆիլադելֆիան, հաղորդում է cnn-ը:
2024թ. օլիմպիական մայրաքաղաքը կորոշվի 2017-ին: Սպասվում է, որ հայտ կներկայացնեն նաեւ Հռոմը, Փարիզը եւ Դոհան: ԱՄՆ-ում ամառային Օլիմպիական խաղեր վերջին անգամ անցկացվել են 1996-ին Ատլանտայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի