15:48 26 ապրիլի, 2014ԱՄՆ-ը կպաքարի 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար: Հունիսին հայտնի կդառնան թեկնածու քաղաքները: Հաղթող քաղաքը հայտնի կդառնա դեկտեմբերին: Խաղերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը, Վաշինգտոնը, Դալասը, Բոստոնը, Սան Դիեգոն եւ Ֆիլադելֆիան, հաղորդում է cnn-ը:
2024թ. օլիմպիական մայրաքաղաքը կորոշվի 2017-ին: Սպասվում է, որ հայտ կներկայացնեն նաեւ Հռոմը, Փարիզը եւ Դոհան: ԱՄՆ-ում ամառային Օլիմպիական խաղեր վերջին անգամ անցկացվել են 1996-ին Ատլանտայում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.