11:27  ,  22 ապրիլի, 2014

Հենրիխ Մխիթարյանը՝ 31-րդ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Ruhrnachrichten.de-ի կազմած ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ 25-ամյա ֆուտբոլիստն արժանացել է 2 գնահատականին։

Լավագույն 11 ֆուտբոլիստների թվում է նաեւ դորտմունդցիների եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը։ Խորհրդանշական հավաքականում չեն ընգրկվել Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մայնցի» դեմ խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Նա փոխարինվել է 80-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում