Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 4:2 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ:
Դորտմունդցիները 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն Յուրգեն Կլոպի նախկին թիմը ճապոնացի հարձակվող Սինձի Օկազակիի դուբլի շնորհիվ 2 դեպքում էլ հավասարեցրեց հաշիվը: Այնուամենայնիվ, ընդմիջումից հետո «Բորուսիան» խփեց եւս 2 գոլ՝ տանելով վստահ հաղթանակ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում խաղաց 80 րոպե՝ գոլային փոխանցում կատարելով Ռոբերտ Լեւանդովսկուն:
Նախորդ 3 խաղերում միավորներ կորցրած Մյունխենի «Բավարիան» պերուացի Կլաուդիո Պիզարոյի եւ խորվաթ Մարիո Մանջուկիչի խփած գոլերի շնորհիվ 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բրաունշվեյգի «Այնտրախտի» նկատմամբ:
«Բորուսիան» 64 միավորով երկրորդն է եւ 6 միավոր գերազանցնում է երրորդ տեղում գտնվող «Շալկեին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Գերմանիայի չեմպիոնի տիտղոսն ապահոված «Բավարիան» ունի 81 միավոր:
Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Մայնց»՝ 4:2
Օլիվեր Կիրխ, 6, Ռոբերտ Լեւանդովսկի, 18, Լուկաշ Պիշչեկ, 58, Մարկո Ռոյս, 79 (11մ.) – Սինձի Օկազակի, 14, 53
Հեռացում՝ Նիկո Բունգերտ, 79 («Մայնց»)
«Բրաունշվեյգ» - «Բավարիա»՝ 0:2
Կլաուդիո Պիզարո, 75, Մարիո Մանջուկիչ, 86
«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Մ.»՝ 4:2
Ադմիր Մեհմեդի, 51, 87, Օլիվեր Սորգ, 71, Վլադիմիր Դարիդա, 72 - Պատրիկ Հերման, 9, Հովարդ Նորդվեյթ, 89
Հեռացում՝ Գրանիտ Հակա, 70 («Բորուսիա Մ.»)
«Վերդեր» - «Հոֆֆենհայմ»՝ 3:1
Ֆիլիպ Բարգֆրեդ, 18, Սանտիագո Գարսիա, 78, Նիլ Պետերսեն, 90+1 – Կեւին Ֆոլանդ, 3
«Աուգսբուրգ» - «Հերտա»՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում