15:57  ,  16 ապրիլի, 2014

«Ռեալ» - «Բարսելոնա». Հավանական կազմերը (ֆոտո)

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալն» ապրիլի 16-ին կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ։ 

Sport.es-ը ներկայացրել է ակումբների հավանական կազմերը։ Հանդիպմանը վնասվածքների պատճառով չեն մասնակցի Արքայական ակումբի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ Իսպանիայի չեմպիոնի պաշտպան Խերարդ Պիկեն։

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Պեպե, Դանիել Կարվախալ, Ֆաբիո Կոենտրաու, Խաբի Ալոնսո, Իսկո, Լուկա Մոդրիչ, Անխել Դի Մարիա, Գարեթ Բեյլ, Քարիմ Բենզեմա։

«Բարսելոնա». Խոսե Պինտո, Խավիեր Մասկերանո, Մարկ Բարտրա, Խորդի Ալբա, Դանիել Ալվես, Սերխիո Բուսկետս, Չավի, Անդրես Ինյեստա, Լիոնել Մեսի, Ալեքսիս Սանչես, Նեյմար։

Հիշեցնենք, որ եզրափակիչը կկայանա Վալենսիայի «Մեստալիա» ստադիոնում։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս