23:03  ,  12 ապրիլի, 2014

Թե ինչպես Ռաֆինյան «ճանկռեց» Հենրիխ Մխիթարյանի դեմքը

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» միջեւ գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրի խաղի վերջնամասում դաշտի տերերի բրազիլացի պաշտպան Ռաֆինյան խաղադաշտից հեռացվեց ոչ մարզական վարքի համար:

Ավելացված ժամանակում բրազիլացին «ճանկռեց» «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմքը, ինչը չվրիպեց խաղի գլխավոր մրցավարի ուշադրությունից:

Հիշեցնենք, որ դորտմունդցիները Մյունխենում հաղթեցին 3:0 հաշվով, իսկ 25-ամյա Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ՝ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 7-ի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում