Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 5-րդ տուրում «Ակտոբեն» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության է հասել «Ժետիսուի» նկատմամբ:
Ղազախստանի չեմպիոնի հաղթական գոլը 74-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով աչքի է ընկել փոխարինման դուրս գալուց մեկ րոպե անց: Ռոբերտ Արզումանյանն «Ակտոբեի» կազմում խաղացել է առանց փոխարինման:
«Ակտոբեն» 11 միավորով ընթացիկ առաջատարն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում