17:27  ,  7 մայիսի, 2012

Le Figaro. Ժոզե Մոուրինյոյի հաջողության գրավականը

Մինչ համաշխարհային մամուլը հաճոյախոսություններ է անում «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, ֆրանսիական Le Figaro-ն փորձել է պարզել, թե որն է ամբիցիոզ պորտուգալացու հաջողության գրավականը: Մադրիդյան թիմի երկրպագուները շնորհակալ են նրան առաջին հերթին այն բանի համար, որ հենց նրան հաջողվեց գահընկեց անել «Բարսելոնային» եւ զբաղեցնել հաղթողի պատվավոր տեղը: Հոյակապ մարզիչ, ամբիցիոզ ղեկավար, մեծն սադրիչն առանց ամաչելու խոցեց «Բարսելոնային»` հայտնելով, թե «Ռեալն» արժանիորեն դարձավ չեմպիոն:

«Սա ձեզ «Բարսելոնայի» կասկածելի չեմպիոնությունները չեն, որոնց նրանք հասան մրցավարների օգնությամբ»- հայտնել է Մոուրինիոն:

«Ռեալի»  երկրպագուները մեծ ցնծություն են ապրում  կատալոնական ակումբի հասցեին ուղղված ցանկացած մեղադրանքի համար: Այժմ Ժոզեն իրենց երկրային աստվածն է: Չի կարելի չհամաձայնել, որ թիմը հասավ այսպիսի հաջողության Մոուրինիոյի բնավորության շնորհիվ:

«Ամեն գնով հաղթանակ»` ահա Մոուրինյոյի կյանքի կարգախոսը: Նրան չի կարելի համեմաել Գվարդիոլայի հետ, ով երբեք մարզական եթիկայի կանոնները չի խախտում եւ ինտելիգենտության վառ օրինակ է: Պորտուգալացին  չի սիրում մանրանալ: Միշտ հստակ արտահայտում է իր հավակնությունները, որոնց վառ արտահայտումներն են  Եվրոպայի չորս ամենահեղինակավոր ազգային առաջնությունների տիտղոսները եւ Չեմպիոնների լիգայի երկու գավաթները: Եվ այս ամենն ընդամենը 49 տարեկանում: Մոուրինիոն հիանալի հարմարվում է այն  իրավիճակին, որում հայտնվել է իր թիմը:

Պորտուգալացի մասնագետը կարողանում է բացահայտել իր խաղացողների այնպիսի հատկություններ, որոնց մասին անգամ նրանք երկար տարիներ չեն իմացել: Նա հիանալի հոգեբան է, ով մշտապես ճնշման տակ է պահում հակառակորդին անգամ մարզադաշտից դուրս:Մոուրինիոյի շնորհիվ սկսեց շատ լավ խաղ ցուցադրել Բենզեման, որին օգնում են Օզիլն ու Ռոնալդուն: Ֆրանսիացին արդարացրեց մարզչի սպասելիքները` դառնալով թիմի գլխավոր խաղացողներից մեկը:

Իր տաքարյուն բնավորությամբ նա աստղային ֆուտբոլիստներ `Իկեր Կասիլիասի եւ Սերխիո Ռամոսի «հախից» նույնպես եկավ:

Իմանալով Մոուրինյոյի բնավորությունը` կարելի է պատկերացնել, որ հարձակողական ֆուտբոլ ցուցադրող «Ռեալն» առաջիկայում ավելի շատ է գրոհելու, քանի որ «Յուրահատուկն» արդեն իսկ «Ռեալի» ղեկավարությունից պահանջում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին:

Բոլորի համար ակնհայտ է, որ եկող տարի «Ռեալի» գլխավոր նպատակը լինելու է Չեմպիոնների լիգան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով