17:27 7 մայիսի, 2012Մինչ համաշխարհային մամուլը հաճոյախոսություններ է անում «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, ֆրանսիական Le Figaro-ն փորձել է պարզել, թե որն է ամբիցիոզ պորտուգալացու հաջողության գրավականը: Մադրիդյան թիմի երկրպագուները շնորհակալ են նրան առաջին հերթին այն բանի համար, որ հենց նրան հաջողվեց գահընկեց անել «Բարսելոնային» եւ զբաղեցնել հաղթողի պատվավոր տեղը: Հոյակապ մարզիչ, ամբիցիոզ ղեկավար, մեծն սադրիչն առանց ամաչելու խոցեց «Բարսելոնային»` հայտնելով, թե «Ռեալն» արժանիորեն դարձավ չեմպիոն:
«Սա ձեզ «Բարսելոնայի» կասկածելի չեմպիոնությունները չեն, որոնց նրանք հասան մրցավարների օգնությամբ»- հայտնել է Մոուրինիոն:
«Ռեալի» երկրպագուները մեծ ցնծություն են ապրում կատալոնական ակումբի հասցեին ուղղված ցանկացած մեղադրանքի համար: Այժմ Ժոզեն իրենց երկրային աստվածն է: Չի կարելի չհամաձայնել, որ թիմը հասավ այսպիսի հաջողության Մոուրինիոյի բնավորության շնորհիվ:
«Ամեն գնով հաղթանակ»` ահա Մոուրինյոյի կյանքի կարգախոսը: Նրան չի կարելի համեմաել Գվարդիոլայի հետ, ով երբեք մարզական եթիկայի կանոնները չի խախտում եւ ինտելիգենտության վառ օրինակ է: Պորտուգալացին չի սիրում մանրանալ: Միշտ հստակ արտահայտում է իր հավակնությունները, որոնց վառ արտահայտումներն են Եվրոպայի չորս ամենահեղինակավոր ազգային առաջնությունների տիտղոսները եւ Չեմպիոնների լիգայի երկու գավաթները: Եվ այս ամենն ընդամենը 49 տարեկանում: Մոուրինիոն հիանալի հարմարվում է այն իրավիճակին, որում հայտնվել է իր թիմը:
Պորտուգալացի մասնագետը կարողանում է բացահայտել իր խաղացողների այնպիսի հատկություններ, որոնց մասին անգամ նրանք երկար տարիներ չեն իմացել: Նա հիանալի հոգեբան է, ով մշտապես ճնշման տակ է պահում հակառակորդին անգամ մարզադաշտից դուրս:Մոուրինիոյի շնորհիվ սկսեց շատ լավ խաղ ցուցադրել Բենզեման, որին օգնում են Օզիլն ու Ռոնալդուն: Ֆրանսիացին արդարացրեց մարզչի սպասելիքները` դառնալով թիմի գլխավոր խաղացողներից մեկը:
Իր տաքարյուն բնավորությամբ նա աստղային ֆուտբոլիստներ `Իկեր Կասիլիասի եւ Սերխիո Ռամոսի «հախից» նույնպես եկավ:
Իմանալով Մոուրինյոյի բնավորությունը` կարելի է պատկերացնել, որ հարձակողական ֆուտբոլ ցուցադրող «Ռեալն» առաջիկայում ավելի շատ է գրոհելու, քանի որ «Յուրահատուկն» արդեն իսկ «Ռեալի» ղեկավարությունից պահանջում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին:
Բոլորի համար ակնհայտ է, որ եկող տարի «Ռեալի» գլխավոր նպատակը լինելու է Չեմպիոնների լիգան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.