Մարտի 21-ին ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում սեւերով կխաղա ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։
6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարը 3.5 միավորով երկրորդն է, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է հնդիկ Վիշվանաթան Անանդը, ով ունի 4 միավոր։ Պյոտր Սվիդլերը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը եւ Շաքրիյար Մամեդյարովը 3-ական միավորով բաժանում են 3-ից 6-րդ տեղերը: Կարյակինն ունի 2.5 միավոր, իսկ հետնապահ Անդրեյկինը՝ 2:
Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 13։00-ին։
Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758)
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787)
Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի