10:23 21 մարտի, 2014Մարտի 21-ին ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում սեւերով կխաղա ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։
6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարը 3.5 միավորով երկրորդն է, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է հնդիկ Վիշվանաթան Անանդը, ով ունի 4 միավոր։ Պյոտր Սվիդլերը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը եւ Շաքրիյար Մամեդյարովը 3-ական միավորով բաժանում են 3-ից 6-րդ տեղերը: Կարյակինն ունի 2.5 միավոր, իսկ հետնապահ Անդրեյկինը՝ 2:
Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 13։00-ին։
Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758)
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787)
Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.