13:23  ,  18 մարտի, 2014

Տիտով. Մովսիսյանի՝ կրնկով կատարած փոխանցման նման պահերի համար ենք դիտում ֆուտբոլ

Երկու ոսկե միավոր կորցրինք։ Հնարավոր է, որ հենց դա խանգարի մեզ դառնալ չեմպիոն, ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Եգոր Տիտովը՝ խոսելով «Սպարտակ» - «Անժի» խաղի մասին Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում։ Նա նաեւ նշել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ կրկնկով կատարած գոլային փոխանցումը։

«Ցանկանում եմ խոսել լավ բաների մասին։ Օրվա պահն է Մովսիսյանի՝ կրնկով կատարած փոխանցումը «Անժիի» տուգանային հրապարակում։ Հենց այսպիսի պահերի համար ենք դիտում ֆուտբոլ»,- Տիտովի խոսքը մեջբերում է Sovsport-ը։

Հիշեցնենք, որ առաջին խաղակեսից հետո Վալերի Կարպինի թիմը հաղթում էր 2։0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում երկու գնդակ բաց թողեց՝ զրկվելով հաղթանակից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում