Ֆինլանդիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը մեկ կորուստ ունի:
60 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում 0:2, 6:0, 0:2 հաշվով պարտվեց Իսպանիան ներկայացնող Ալբերտ Բաղումյան Աղազարյանին:
66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանը 1/16 եզրափակիչում 2:0, 1:0 հաշվով հաղթեց կոլումբացի Իվան դե Խեսուս Դուքե Արանգոյին: 1/8 եզրափակիչում Վարդերեսյանը 1:0, 1:0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Ալան Ձակաեւի նկատմամբ:
84 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը 1/16 եզրափակիչում 1:2, 5:0 հաշվով հաղթեց չինացի Նինգ Դուանին:
55 կգ քաշային Ռոման Ամոյանը 1/16 եզրափակիչում 2:0, 1:0 հաշվով հաղթեց լեհ Մարիուշ Լոսին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի