Ֆինլանդիա. Նարեկ Խաչատրյանը պարտվեց, մյուսները շարունակում են պայքարը

16:15   5 մայիսի, 2012

Ֆինլանդիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը մեկ կորուստ ունի:

60 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում 0:2, 6:0, 0:2 հաշվով պարտվեց Իսպանիան ներկայացնող Ալբերտ Բաղումյան Աղազարյանին:

66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանը 1/16 եզրափակիչում  2:0, 1:0 հաշվով հաղթեց կոլումբացի Իվան դե Խեսուս Դուքե Արանգոյին: 1/8 եզրափակիչում Վարդերեսյանը 1:0, 1:0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Ալան Ձակաեւի նկատմամբ:

84 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը 1/16 եզրափակիչում 1:2, 5:0 հաշվով հաղթեց չինացի Նինգ Դուանին:

55 կգ քաշային Ռոման Ամոյանը 1/16 եզրափակիչում 2:0, 1:0 հաշվով հաղթեց լեհ Մարիուշ Լոսին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.