Լեհաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերը Կրակովում հյուրընկալելու պայքարին մասնակցելու հայտը: Այս մասին հայտնում է insidethegames.biz-ը:
«Մենք շատ ուրախ ենք ներկայացնել մեր առաջնային ծրագրերը Օլիմպիական խաղերի անցկացման մասին: Կրակովը պատրաստ է ընդունել Օլիմպիական խաղերը ձմեռային իդեալական պայմաններում: Մեզ աջակցում են Կրակովի եւ Լեհաստանի իշխանությունները»,- ասել է «Կրակով 2022»-ի մրցութային հանձնաժողովի նախագահ Յագնա Մարչուլայտիս-Վալչակը:
Ավելի վաղ 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար հայտ էին ներկայացրել ուկրաինական Լվովը, Չինաստանի մայրաքաղաք Պեկինը, ղազախական Ալմաթին եւ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն: Այս քաղաքները եւս ՄՕԿ-ին են ներկայացրել են վերջնական հայտերը:
Հաղթողը հայտնի կդառնա 2015թ. հուլիսի 31-ին Կուալա Լումպուրում կայանալիք ՄՕԿ-ի նստաշրջանում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի