20:25 14 մարտի, 2014Լեհաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերը Կրակովում հյուրընկալելու պայքարին մասնակցելու հայտը: Այս մասին հայտնում է insidethegames.biz-ը:
«Մենք շատ ուրախ ենք ներկայացնել մեր առաջնային ծրագրերը Օլիմպիական խաղերի անցկացման մասին: Կրակովը պատրաստ է ընդունել Օլիմպիական խաղերը ձմեռային իդեալական պայմաններում: Մեզ աջակցում են Կրակովի եւ Լեհաստանի իշխանությունները»,- ասել է «Կրակով 2022»-ի մրցութային հանձնաժողովի նախագահ Յագնա Մարչուլայտիս-Վալչակը:
Ավելի վաղ 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար հայտ էին ներկայացրել ուկրաինական Լվովը, Չինաստանի մայրաքաղաք Պեկինը, ղազախական Ալմաթին եւ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն: Այս քաղաքները եւս ՄՕԿ-ին են ներկայացրել են վերջնական հայտերը:
Հաղթողը հայտնի կդառնա 2015թ. հուլիսի 31-ին Կուալա Լումպուրում կայանալիք ՄՕԿ-ի նստաշրջանում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.