Ուկրաինայի մարզական պատվիրակությունը քամահրել է Սոչիի 11-րդ ձմեռային Պարալիմպիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: «Ֆիշտ» ստադիոնի ասպարեզ է դուրս եկել միայն դրոշակակիր Միխայիլ Տկաչենկոն: Նա հանդես է գալիս բիատլոնում:
«Բացման արարողությանն Ուկրաինայի թիմը լիազորել է մեկ մարզիկի: Միխայիլ Տկաչենկոն դուրս բերեց դրոշը: Սովորաբար բացմանը մասնակցում է ամբողջ թիմը: Ուկրաինայի թիմն ընդգծում է բողոքը մեր երկիր ներխուժած ագրեսորների եւ զավթիչների դեմ: Սա Ուկրաինայի Պարալիմպիկ կոմիտեի միասնական որոշումն է»,- Ֆեյսբուքում գրել է Ուկրաինայի սպորտի նախարար Դմիտրի Բուլատովը:
Սոչիում Ուկրաինան կներկայացնի 31 մարզիկ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի