22:01  ,  7 մարտի, 2014

Պուտինը 11-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերը հայտարարեց բացված

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի ձմեռային Պարալիմպիկ խաղերը հայտարարեց բացված: Ադլերի «Ֆիշտ» օլիմպիական ստադիոնում ընթանում է 11-րդ ձմեռային Պարալիմպիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կոչվում է «Կոտրելով սառույցը»:

Մինչեւ մարտի 16-ը  45 երկրների 1600 մարզիկներ եւ թիմերի անդամներ կմասնակցեն մրցումներին: Հայաստանը կներկայացնի լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը: Խաղերի ծրագրում հինգ մարզաձեւ է՝ բիատլոն, դահուկային սպորտ, լեռնադահուկային սպորտ, քյորլինգ եւ հոկեյ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում