11:08  ,  4 մարտի, 2014

8-ակի օլիմպիական չեմպիոն Բյորնդալենը կշարունակի կարիերան

40-ամյա նորվեգացի բիատլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը, ով դարձել է ձմեռային Օլիմպիական խաղերում ամենաշատ մեդալներ նվաճած մարզիկը, որոշել է չավարտել կարիերան։ Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոնը հանդես կգա մինչեւ 2016թ. աշխարհի առաջնությունը։

«Մինչեւ այս մրցաշրջանը վստահ չէի, որ այն վերջինը կլինի ինձ համար։ Մտադիր էի ավարտել կարիերաս եւ նոր կյանք սկսել։ Սակայն մրցաշրջանի ընթացքում կրկին հաղթանակների ծարավ զգացի։ Սոչիի Օլիմպիական խաղերից հետո հիանալի զգացողություններ ունեցա։ Խոսեցի թիմիս եւ մտերիմներիս հետ եւ եկա այն եզրակացության, որ հանդես կգամ մինչեւ 2016թ. աշխարհի առաջնությունը։ Սիրում եմ լինել մարզիկ եւ բիատլոնիստ, քանի որ դա իմ կյանքն է»,- գրել է նա ֆեսյբուքյան իր էջում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում