Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 2-ին կայացավ շախմատի Եվրոպայի 15-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Առաջնությունը նվիրված է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանին:
Բացման արարողության ժամանակ ցուցադրվեց ֆիլմ, որը պատմում էր Պետրոսյանի մասին: Այնուհետեւ ցուցադրվեց գեղեցիկ ներկայացում:
Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Լրագրողների հետ զրույցում ՖԻԴԵ-ի նախագահը հայտնեց իր հիացմունքը՝ բոլոր մասնակիցներին մաղթելով հաջողություն:
«Հայաստանը միշտ եղել է շախմատի զարգացման կենտոր: Երբ շրջում ես աշխարհով, տեսնում ես, թե որքան բարձր են գնահատում շախմատի սովետական դպրոցը, Տիգրան Պետրոսյանի դպրոցը: Այս տարի կլրանար Տիգրան Պետրոսյանի 85-ամյակը եւ այս առաջնությունը նվիրված է նրան: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպայի շախմատի ասոցիացիային՝ կազմակերպչական լավ աշխատանքի համար: Բոլոր մասնակիցները հաղթելու հնարավորություն ունեն: Հաջողություն ենք մաղթում բոլորին:
Պատահական չէ, որ այս փոքրիկ երկիրը երեք անգամ նվաճել է շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Մեծ հաջողություն է նաեւ այն, որ Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում երկրորդն է: Կարեւոր է նաեւ, որ շախմատը Հայաստանում համարվում է ազգային խաղ: Պատահական չէ, որ Հայաստանը առաջին պետությունն էր, որ շախմատն ընդգրկեց դպրոցական ծրագրում՝ որպես դասավանդվող առարկա: Ահա այս բոլորը միասին նպաստում են շախմատի Հայաստանի հավաքականի հաջողություններին»,- ասաց Կիրսան Իլյումժինովը:
Շուշանիկ Հակոբյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:20 , 28 հոկտեմբերի
17:01 , 28 հոկտեմբերի
16:02 , 28 հոկտեմբերի
15:14 , 28 հոկտեմբերի
14:51 , 28 հոկտեմբերի 
14:10 , 28 հոկտեմբերի
13:53 , 28 հոկտեմբերի
13:02 , 28 հոկտեմբերի
12:21 , 28 հոկտեմբերի
11:48 , 28 հոկտեմբերի