19:53  ,  2 մարտի, 2014

«Մանչեսթեր Սիթին»՝ Անգլիական լիգայի գավաթակիր (ֆոտո)

«Մանչեսթեր Սիթին» երրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հաղթող՝ կրկնելով 1970-ի եւ 1976-ի հաջողությունը:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադինում կայացած եզրափակիչում մանչեսթերցիները 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան «Սանդերլենդի» նկատմամբ: Առաջին խաղակեսից հետո սանդերլենդցիներն իտալացի հարակվող Ֆաբիո Բորինիի խփած գոլի շնորհիվ առջեւում էին հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում Մանուել Պելեգրինիի թիմը 2 րոպեում խփեց 2 գոլ՝ առաջ անցնելով հաշվի մեջ: 55-րդ րոպեին Յայան Տուրեն հավասարեցրեց հաշիվը, իսկ մեկ րոպե անց ֆրանսիացի Սամիր Նասրին երկրորդ գնդակն ուղարկեց «Սանդերլենդի» դարպասը: 90-րդ րոպեին իսպանացի Խեսուս Նավասը խփեց նաեւ «Մանչեսթեր Սիթիի» երրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Սանդերլենդը» պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ «Մանչեսթեր Սիթին» շանս չէր տվել «Վեստ Հեմին»:

Անգլիական լիգայի գավաթ, եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»՝ 3:1

Յայա Տուրե, 55, Սամիր Նասրի, 56, Խեսուս Նավաս, 90 – Ֆաբիո Բորինի, 10

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով