10:58  ,  4 մայիսի, 2012

Աբրամովիչը ձգտում է ամեն գնով վերադարձնել Մոուրինյոյին

Առաջիկա օրերին նախատեսվում է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հանդիպումը, հաղորդում է Daily Mail-ը:

Ռուսաստանցի միլիարդատերը մտադիր է պորտուգալացի մասնագետին վերադարձնել Լոնդոն:

Մոուրինյոն հեռացվեց լոնդոնյան ակումբից 2007-ին, երբ թիմը Չեմպիոնների լիգայում ոչ ոքի` 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ռոսենբորգի» հետ:

Այժմ Աբրամովիչը պատրաստ է ամեն գնով համոզել Մոուրինոյին դարձյալ գլխավորել «Չելսին» եւ վերակառուցել թիմը:

Աբրամովիչի եւ Մոուրինյոյի հանդիպումը կարող է կայանալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով