10:58 4 մայիսի, 2012Առաջիկա օրերին նախատեսվում է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հանդիպումը, հաղորդում է Daily Mail-ը:
Ռուսաստանցի միլիարդատերը մտադիր է պորտուգալացի մասնագետին վերադարձնել Լոնդոն:
Մոուրինյոն հեռացվեց լոնդոնյան ակումբից 2007-ին, երբ թիմը Չեմպիոնների լիգայում ոչ ոքի` 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ռոսենբորգի» հետ:
Այժմ Աբրամովիչը պատրաստ է ամեն գնով համոզել Մոուրինոյին դարձյալ գլխավորել «Չելսին» եւ վերակառուցել թիմը:
Աբրամովիչի եւ Մոուրինյոյի հանդիպումը կարող է կայանալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.