18:20  ,  23 փետրվարի, 2014

Սոչի-2014. Կանադացի հոկեյիստները պաշտպանեցին օլիմպիական չեմպիոնի տիտղոսը

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Կանադայի հավաքականը պաշտպանեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Սոչիում ավարտին մոտեցող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի եզրափակիչում կանադացիները 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարան աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականի նկատմամբ: 

Կանադայի թիմն ուներ նկատելի առավելություն եւ, 3 խաղափուլերից յուրաքանչյուրում խփելով մեկ գոլ, տարավ արժանի հաղթանակ: Մեկական գոլի հեղինակ դարձան Հոկեյի ազգային լիգայում (NHL) հանդես եկող «Չիկագոյի» ռմբարկու Ջոնաթան Տեւզը եւ «Պիտսբուրգի» հարձակվողներ Սիդնեյ Կրոսբին ու Կրիս Կունիցը:

Սա Սոչիի Խաղերի մեդալների 98 հավաքածուներից վերջինն էր:

Հիշեցնենք, որ աշխարհի 2013թ. առաջնության քառորդ եզրափակիչում կանադացիների ճանապարհին կանգնել էր հենց Շվեդիայի հավաքականը, որը եզրափակիչում հաղթել էր նաեւ շվեյցարացիներին: Վանկուվերի 2010թ. Օլիմպիական խաղերի եզրափակիչում Կանադայի հավաքականը պարտության էր մատնել ամերիկացիներին, ովքեր այս անգամ երրորդ տեղի համար խաղում 0:5 հաշվով պարտվեցին Ֆինլանդիայի թիմին:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Հոկեյ, տղամարդիկ, եզրափակիչ 
 

Կանադա – Շվեդիա՝ 3:0 (1:0, 1:0, 1:0)

Երրորդ տեղի խաղ 

ԱՄՆՖինլանդիա՝ 0:5 (0:0, 0:2, 0:3)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում