22:20  ,  22 փետրվարի, 2014

Սոչի-2014. Մեդալային հաշվարկ. Վերջին օրվանից առաջ առաջատարը ռուսներն են

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 22-ին վիճարկված մեդալների 7 հավաքածուներից հետո ռուսներն առաջին անգամ դարձան ընդհանուր հաշվարկի առաջատար:

Մրցանկային վերջին օրվանից առաջ առաջին տեղ բարձրացան ամենաշատ՝ 29 մեդալներ նվաճած ռուսները, ովքեր ունեն 11 ոսկե, 10 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ: Նորվեգացիները 11 ոսկե, 5 արծաթե եւ 9 բրոնզե մեդալով նահանջեցին երկրորդ տեղ: Լավագույն եռյակը եզրափակում են կանադացիները, ովքեր նվաճել են 9 ոսկե, 10 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներ: 9 չեմպիոնական տիտղոսի արժանացել են նաեւ ամերիկացիները, ովքեր չորրորդն են:

Վերջին օրվանից առաջ մեդալի արժանացել են 26 երկրներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում