22:05  ,  22 փետրվարի, 2014

Սոչի-2014. Նախավերջին օրվա բոլոր մեդալակիրները

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 22-ը նախավերջին մեդալային օրն էր, որում վիճարկվեցին 7 չեմպիոնական տիտղոսներ:

Օրն առավել հաջող էր Ռուսաստանի, Հոլանդիայի եւ Ավստրիայի թիմերի համար: Նրանք իրենց ոսկե մեդալների թիվն ավելացրին երկուսով: Եվս մեկ ոսկե մեդալ բաժին հասավ Նորվեգիային:

Փետրվարի 22-ին Սոչիում ելույթն ավարտեց նաեւ Հայաստանի միակ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը, ով լեռնադահուկի ոլորավայրէջքի մրցումներում զբաղեցրեց 35-րդ տեղը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Դահուկավազք, կանայք, 30 կմ, ընդհանուր մեկնարկ

1. Մարիտ Բյորգեն (Նորվեգիա)՝ 1:11:05.2
2. Թերեզա Յոհաուգ (Նորվեգիա)՝ +2.6
3. Քրիստին Սթեյրա (Նորվեգիա)՝ +23.6

Սնոուբորդ, զուգահեռ ոլորավայրէջք, տղամարդիկ

1. Վիկ Ուայլդ (Ռուսաստան)
2. Ժան Կոշիր (Սլովենիա)
3. Բենիամին Կարլ (Ավստրիա)

Սնոուբորդ, զուգահեռ ոլորավայրէջք, կանայք

1. Յուլիա Դույմովից (Ավստրիա)
2. Անկե Կարստենս (Գերմանիա)
3. Ամելի Կոբեր (Գերմանիա)

Չմշկավազք, թիմային հետապնդում, տղամարդիկ 

1. Հոլանդիա – 3.37,71 (օլիմպիական ռեկորդ) 
2. Հարավային Կորեա – 3.40,85. 
3. Լեհաստան – 3.41,94… 

Չմշկավազք, թիմային հետապնդում, կանայք 

1. Հոլանդիա - 2:58.05 (օլիմպիական ռեկորդ) 
2. Լեհաստան
3. Ռուսաստան 

Բիատլոն, փոխանցումավազք, տղամարդիկ 

1. Ռուսաստան՝ 1:12:15.9
2. Գերմանիա՝ +3.5
3. Ավստրիա՝ +29.8 

Լեռնադահուկային սպորտ, ոլորավայրէջք

1. Մարիո Մատ (Ավստրիա) ՝ 1.41,84. 
2. Մարսել Հիրշերը (Ավստրիա) – 1.42,12. 
3. Հենրիկ Կրիստոֆերսեն (Նորվեգիա) – 1.42,67

35. Արման Սերեբրակյան (Հայաստան) - 2:00.57 (+18.73)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում