14:17  ,  22 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռուսաստանցի հարկատուները Խաղերի համար վճարել են միայն 3.5 միլիարդ դոլար

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի իրական գինը Ռուսաստանի հարկատուների համար եղել է 3.5 միլիարդ դոլար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը՝ մեկնաբանելով Խաղերի կազմակերպման եւ անցկացման վրա 50 միլիարդ դոլար ծախսելու մասին լուրերը, փոխանցում է Sport-express-ը:

«Մեր նպատակն էր Ռուսաստանի միակ մերձարեւադարձային տարածքում ստեղծել համաշխարհային մակարդակի հանգստավայր: Գումարի մեծ մասն ուղղվել է ենթակառուցվածի ստեղծմանն ու արդիականացմանը: Իսկ Օլիմպիական խաղերի բյուջեն կազմել է միայն 3 միլիար դոլար: Դրանք ներդրումային ծախսերն են: 2007 թվականին մենք ոչ մի մարզական կառույց այստեղ չենք ունեցել: Ամեն ինչ կառուցել ենք զրոյից: Բոլոր հյուրանոցները, լեռնային գոտու բոլոր կառույցները ոչ պետական միջոցներով են կառուցվել: Ռուսաստանի հարկատուներն այս Խաղերի համար վճարել են միայ ն 3.5 միլիարդ դոլար»,- հայտարարել է Դմիտրի Կոզակը՝ ամփոփելով 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը:

Փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին եւ կմեկնարկի 20:00-ին:

Նշենք, որ Սոչիի «Օլիմպիական պարկում» 2014 թվականից կանցկացվի Ֆորմուլա-1-ի փուլերից մեկը, իսկ 2018-ին Սոչին կընդունի ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում