15:14  ,  21 փետրվարի, 2014

Սոչի-2014. Կանադան անգերազանցելի էր ֆրիսթայլում

Կանադուհի Մարիել Թոմփսոնն ուժեղագույնն էր Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ֆրիսթայլի մրցումներում։ 21-ամյա Թոմփսոնը հաղթեց սկի-կրոսի կանանց մրցումներում։

Արծաթե մեդալակիր դարձավ կանադուհի Կելսի Սերվան, իսկ բրոնզը բաժին հասավ շվեդ Անա Հոլմլունդին։ Այս տիտղոսը 8-րդն էր կանադացիների համար, ինչի շնորհիվ նրանք մեդալային հաշվարկում բարձրացան երկրորդ տեղ։

Փետրվարի 21

Սոչի

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

1. Մարիել Թոմփսոն (Կանադա)

2. Կելսի Սերվա (Կանադա)

3. Անա Հոլմլունդ (Շվեդիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում