Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 20-ին վիճարկվեց մեդալների 6 հավաքածու, իսկ հաշվարկը շարունակում է գլխավորել Նորվեգիան։
Նորվեգացիների նվաճած 21 մեդալներից 10-ը ոսկե է, 4-ը՝ արծաթե, 7-ը՝ բրոնզե: ԱՄՆ-ը 8 ոսկե, 6 արծաթե եւ 11 բրոնզե մեդալով բարձրացավ երկրորդ տեղ, իսկ Գերմանիան 8 ոսկե, 4 արծաթե եւ 4 բրոնզե մեդալով նահանջեց երրորդ տեղ: Ռուսները 7 ոսկե մեդալով չորրորդ տեղում են:
Մինչեւ այսօր մեդալի արժանացել են 25 երկրներ, իսկ ամենաշատ մեդալները նվաճել են ամերիկացիները (25)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:47 , 25 սեպտեմբերի 
20:34 , 25 սեպտեմբերի
19:37 , 25 սեպտեմբերի
19:12 , 25 սեպտեմբերի
18:47 , 25 սեպտեմբերի
17:08 , 25 սեպտեմբերի
16:34 , 25 սեպտեմբերի
16:05 , 25 սեպտեմբերի
15:03 , 25 սեպտեմբերի
14:08 , 25 սեպտեմբերի