23:20  ,  20 փետրվարի, 2014

Սոչի-2014. ԱՄՆ-ի 8-րդ ոսկին

Ամերիկուհի Մեդի Բոումենը դարձավ Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ֆրիսթայլի չեմպիոն։ Ամերիկուհին ուժեղագույնն էր սկի-հաֆփայփի կանանց մրցումներում։ Նրա արդյունքն է 89,00 միավոր։

Արծաթե մեդալը բաժին հասավ ֆրանսիացի Մարի Մարտինոդին, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ ճապոնացի Այանա Օնոզուկան։ Այս տիտղոսը 8-րդն էր ԱՄՆ-ի համար։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Ֆրիսթայլ, սկի-հաֆփայփ, կանայք

1. Մեդի Բոումեն (ԱՄՆ)՝ 89,00 միավոր

2. Մարի Մարտինոդ (Ֆրանսիա)՝ 85,40

3. Այանա Օնոզուկա (Ճապոնիա)՝ 83,20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում