14:15  ,  20 փետրվարի, 2014

Սոչի-2014․ Ուկրաինացի մարզիկները ժամանակից շուտ են հեռացել Սոչիից

Մի քանի ուկրաինացի մարզիկներ որոշել են ժամանակից շուտ հեռանալ Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերից։ Պատճառն այս օրերին Կիեւում տեղի ունեցող անկարգություններն են, որոնց հետեւանքով մահացել են տասնյակ մարդիկ։ Այդ մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի պատասխանատու Մարկ Ադամսը։

Ադամսը չի նշել, թե կոնկրետ քանի մարզիկներ են հեռացել Սոչիից։ Սոչիի Ժաղերին Ուկրաինան ժամանել էր 43 մարզիկներով։

Հիշեցնենք, որ Կիեւում տեղի ունեցած բախումների հետեւանքով արդեն զոհվել է 28 մարդ, որոնցից 10-ը օրինապահ մարմիններից են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում