14:15 20 փետրվարի, 2014Մի քանի ուկրաինացի մարզիկներ որոշել են ժամանակից շուտ հեռանալ Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերից։ Պատճառն այս օրերին Կիեւում տեղի ունեցող անկարգություններն են, որոնց հետեւանքով մահացել են տասնյակ մարդիկ։ Այդ մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի պատասխանատու Մարկ Ադամսը։
Ադամսը չի նշել, թե կոնկրետ քանի մարզիկներ են հեռացել Սոչիից։ Սոչիի Ժաղերին Ուկրաինան ժամանել էր 43 մարզիկներով։
Հիշեցնենք, որ Կիեւում տեղի ունեցած բախումների հետեւանքով արդեն զոհվել է 28 մարդ, որոնցից 10-ը օրինապահ մարմիններից են։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.