Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող նորվեգացի դահուկորդ Պետեր Նորտուգը պոկերի մեծ սիրահար է։ Սոչիում կրկնակի օլիմպիական չեմպիոնը ինտերնետով 8․32 հազար դոլար է պարտվել պոկերով, փոխանցում է HighStakes Database-ը։
Նորտուգը պոկեր խաղում է Սոչիի Խաղերի հենց առաջին օրից։ Փետրվարի 12-ին նա պարտվել է մոտ 20 հազար դոլար, սակայն 4 օր անց հաղթել էր 12․5 հազար դոլար։ Նորվեգացի մարզիկը լրագրողների հետ զրույցում ոչ հերքել է, ոչ էլ հաստատել է Օլիմպիական խաղերի ընթացքում պոկեր խաղալու մասին տեղեկությունը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում